Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

The vote counting process for the early parliamentary elections has started at all the polling stations of Armenia

Երևանի ընտրական տեղամասերում ժամը 20:00-ին ավարտվել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսում են քվեաթերթիկների հաշվարկը:

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027 ընտրող կամ 21,36 տոկոսը։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։

Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930