Թույլ չենք տա արգելափակել Հայաստանի հետ մեր կապը․ Իրանի արտգործնախարար

«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նույն հարցազրույցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», – նշել է Աբդոլլահիանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930