Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:

Բայրամովը նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ առաջարկներին, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը նպաստող նախաձեռնություններին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ղեկավարության շարունակվող ռազմաքաղաքական սադրանքներին, հարված են հասցրել այդ ջանքերին:

Ընդգծվել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ՝ սեպտեմբերի 2-ին «անջատողական ռեժիմին» ուղղված շնորհավորանքը լիովին հակասում է Ղարաբաղյան տարածաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին նրա արած հայտարարություններին:

Դրա հետ մեկտեղ կարևորվել է Հայաստանի կողմից ստեղծված, այսպես կոչված, «ընտրական» ռեժիմի ապօրինի գործունեության դատապարտումը ։ Նշվել է, որ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են, և հայտարարվել է նրանց մեր տարածքներից դուրս բերելու և զինաթափելու անհրաժեշտության մասին ։

Տեսանյութեր

Լրահոս