ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, ստեղծված իրավիճակում ընդդիմությանը անգործության մեջ մեղադրողներին՝ նշելով, որ իրենք հենց այս պահին էլ ակտիվ հանդիպումների մեջ են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։
Հայ ժողովրդի վերջին գոնե կես տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ով ինչ նախաձեռնում է պետք է հստակեցնի՝ միանում է Հայրիկյանի գաղափարներին, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժամանակավոր կառավարության անդամների ցուցակին, որում ընդգրկված է նաեւ ինքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Yerevan.Today-ը գրում է․ «Օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:
ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ընդդիմությունն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել և առաջարկել այդ ելքերը: Ընդդիմությունը նոր չէ, որ հրաժարվել է պոպուլիզմից, ոչինչ չասող հայտարարություններից, և հասկանում է, որ պետք է առաջարկի իրատեսական ելք, և այդ ելքը առաջարկի շատ կոնկրետ իրավիճակում: Աշխատում ենք այդ ուղղությամբ՝ օպերատիվ կապի մեջ լինելով Արցախի հետ, հասկանալով տեղում իրավիճակը, հասկանալով, թե ինչ կարող ենք հիմա անել, որ նպաստի իրավիճակի՝ մեր պատկերացմամբ հանգուցալուծմանը կամ աղետի թույլ չտալուն: Մենք այստեղ ենք, այդ աշխատանքներով ենք զբաղված»:
Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և Ղարաբաղի մի շարք այլ բարձունքներ, ըստ aysor.am–ի՝ գրում է «ՏԱՍՍ»-ը։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայց ի՜նչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում՝ արդյոք հանձնի՞ Բերձորն ու Աղավնոն, թե՞ ոչ։
Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին Արցախի շուրջ զարգացող իրադարձություններին։ «Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել: Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է:
Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները կարող է բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և քաղաքացիներիր նկատմամբ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «3 տարի առաջ, կողքի հրապարակում (Վերածնունդ) ցնորամիտ անուղեղը գոչում էր` «Արցախը Հայաստան է և վերջ»: Ստեփանակերտում ցնծություն էր, ոգևորությունը հասել էր գագաթնակետին:
Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ
Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները
Ես լսել եմ Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի:
Բերձորն ու Աղավնոն տալով թուրքին մենք վերջնականապես խաչ կդնենք Արցախից մնացած մեր մի կտոր հայրենիքի վրա:
«Իսլամական ջիհադ»-ն ի պատասխան կատարվածի՝ Իսրայելին սպառնում է գնդակոծությամբ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման
Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը
Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։
Փաստորեն, ՄԵՆՔ ոչ միայն մրցունակ չենք, այլ արդի աշխարհի գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների և քաղաքակրթական պատերազմի պայմաններում վտանգված է անգամ ՄԵՐ ֆիզիկական գոյությունը, քանզի սա՛ է ՄԵՐ մարդկային կապիտալի իրական պատկերն, ինչը ստորև ԷՄՊԻՐԻԿ կհիմնավորեմ…
Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել է գերատեսչության կայքում։
Գրանցվել է 18 հազար 555 հիվանդ, հիվանդանոցներում հայտնվել է 906 մարդ:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում այս մասին որևէ տեղեկատվություն չկա:
Ուկրաինայի պետական բյուջեում ստացվել են դրամաշնորհներ Ալբանիայի կառավարությունից՝ 1 միլոն եվրոյի չափով