Եկե՛ք Բերձոր, Աղավնո, եկե՛ք փրկենք մեր հայրենիքը. արցախցի լուսանկարչի կոչը

Բերձորն ու Աղավնոն տալով թուրքին մենք վերջնականապես խաչ կդնենք Արցախից մնացած մեր մի կտոր հայրենիքի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Եկեք մի կողմ թողնենք մեր բոլոր գործերը, քեֆ ուրախությունները, տարաձայնությունները և դուրս գանք պայքարի հանուն Արցախի, հանուն Աղավնոյի և Բերձորի, հանուն հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն հազարավոր մեր եղբայրների և հայրերի, ովքեր տվեցին իրենց կյանքը մեր կյանքի, մեր ապրելու համար:

Բերձորն ու Աղավնոն տալով թուրքին մենք վերջնականապես խաչ կդնենք Արցախից մնացած մեր մի կտոր հայրենիքի վրա:

Եկեք մի կողմ թողնենք մեր բոլոր գործերը, քեֆ ուրախությունները, տարաձայնությունները և դուրս գանք պայքարի հանուն Արցախի, հանուն Աղավնոյի և Բերձորի, հանուն հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն հազարավոր մեր եղբայրների և հայրերի, ովքեր տվեցին իրենց կյանքը մեր կյանքի, մեր ապրելու համար:

Ես վաղն առավոտյան մեկնում եմ գյուղ Աղավնո` կանգնելու իմ հայրենակիցների, իմ քույրերի, իմ եղբայրների կողքին: Չեմ կարող նստել և նայել թէ ինչպես է վաճառվում և կործանվում հայրենիքս:

Խնդրում և հորդորում եմ բոլոր իմ սրտացավ հայրենակիցներին եկեք Բերձոր, Աղավնո: Եկեք փրկենք մեր հայրենիքը: Մի ձեռքը ծափ չի տա, բայց միասին` կանգնելով մեր հայրենակիցների կողքին մենք կարող ենք կանխել աղետը: Խնդրում եմ ձեզ, եկեք միանանք և պայքարենք ընդդեմ անարդարության, ընդդեմ հայի տականքի, ընդդեմ թրքացմանը:

Հ.գ. Սա փաթոսային խոսքեր չեն, միայն լայքելով հայրենիք չենք փրկի:

Տեսանյութեր

Լրահոս