«Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտե՞ղ է ավարտվում, ինչքանի՞ց հետո է բանական մարդը գազան դառնում»․ Անիտա Հախվերդյան

Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին Արցախի շուրջ զարգացող իրադարձություններին։ «Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել: Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է:

Գերխնդի՞ր, ստրատեգիա՞, կա՞մք, պետությո՞ւն: Պետություն են իմ ընկերներն ու անծանոթ ընկերները, որոնք կաթիլ կաթիլ փորձում են վիրավոր Արցախին արյուն տալ:

Էսօր Հայկ Խանումյանը հրահանգել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից:

Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտե՞ղ է ավարտվում, ինչքանի՞ց հետո է բանական մարդը գազան դառնում»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս