Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական «Kathimerini» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական արդյունաբերությանը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է՝ հրթիռը, որն արձակվել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքից, Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան բեռնատար նավին:
«Ժամանակին՝ 2018 թվականին, երբ ՔՊ-ականների հետ խոսում էինք, և ես օգտագործում էի հայ եզրույթը, ՔՊ-ականները դիվոտում էին՝ ասելով՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք, կա Հայաստանի քաղաքացի։ Հիմա այս մարդիկ այդ օրակարգն են առաջ տանում, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչ օրակարգ ենք առաջ քաշում՝ ընդդեմ նրանց օրակարգի»,- ասաց Պետրոսյանը։
Գերմանիայում «2023 թվականի հակաբառ» է ընտրվել «ռեմիգրացիան»։ Նման որոշում է կայացրել ամենամյա մրցույթի ժյուրին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ավստրալիան մտադիր է ուտիլիզացնել MRH90 Taipan ուղղաթիռները՝ չնայած դրանք իրեն հանձնելու մասին Ուկրաինայի խնդրանքին․ հայտնում է ABC հեռուստաալիքը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովի նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում չեն դադարել ռազմական գործողությունները:
Հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ հետ չի քաշվելու 2021-2022 թվականին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչի մասին մի քանի անգամ գրել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հետքաշումը, որովհետև այս ընթացքում իրենք հասել են կարևոր ռազմավարական բարձունքների վրա, որտեղից վերահսկելի են դարձնում նաև ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը:
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտակայքում փոքր ինքնաթիռ է կործանվել: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CBS News-ը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին:
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։
Տագարևը պարզաբանել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է ոչ միայն դաշնակիցների տեղակայման վայրերը, այլև բազմաթիվ այլ օբյեկտներ։
Թայվանի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Լայ Ցինդեն ընդունել է ամերիկյան «ոչ պաշտոնական» պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի նրա պաշտոնակից Մոհամմադ Աշտիանին հունվարի 15-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Համաշխարհային կազմակերպությունում պարզաբանել են, որ Ուկրաինայի ներսում մարդասիրական կարիքների արձագանքը համակարգվում է ՀՀՀՎ-ի կողմից, և այս տարի 8,5 միլիոն մարդու օգնության համապատասխան ծրագրի իրականացման համար կպահանջվի 3,1 միլիարդ դոլար:
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը խոսելով Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումից և այդ համատեքստում Հելսինկյան կոմիտեի և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցից, նշեց, որ ի սկզբանե դժվար է գնահատել՝ սա քրեական գործում որևէ բան կփոխի՞, թե՞ ոչ, սակայն հույս ունեն, որ կփոխվի։ Թե ինչով, իրապաշտպանը մատնանշում է այն, որ սա իրազեկման ֆունկցիա է կատարում։
Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։
Իշխանության աթոռը զավթվել է ազգակործան պատուհասների կողմից և ՀՀ այսօրվա կառավարիչներին չի հուզում ոչ մի խնդիր, բացի իրենց միզեռային նեղ անձնական շահից:
ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 24» զորավարժություններին կմասնակցեն դաշինքի 31 երկրները և Շվեդիան։ Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է իր հիմնադրման 75-ամյակը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Երևանում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը կանգնեցնելու միջադեպին։ Լրագրողներիդիտարկմանը, թե պարեկը կոպիտ է խոսել Արցախի նախկին նախագահի հետ, ՆԳՆ ղեկավարն ասել է.
«Մի բան հասկացա, որ այնպես է անում, որ 29.800 քկմ տարածքով ամեն ինչից պրծնենք՝ Արարատ, Կարս, Անի, Կարին, Տղմուտ գետ, ամեն ինչ մոռանանք, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ այդ ո՞ր գիտնականն է նման առաջարկ արել, խնդրում եմ՝ թող մի գիտնականի անուն գոնե ասի։ Կարծում եմ՝ սա հերթական մանիպուլյացիան է, որևէ մեկն իրեն չի դիմել, ուղղակի ինքն իր հերթական օրակարգն է հրապարակ շպրտում»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Հայաստանի որեւէ առաջին դեմք 30 տարվա ընթացքում երբեւէ պատմական որեւէ հավակնություն չի ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ: Ավելին, ԱԺ նախագահն ու նրա կուսակիցնները հեգնել են Սերժ Սարգսյանին՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտության համար:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է` ՈւՂԻՂ
Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը:
Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում՝ «Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը» վերտառությամբ:
Գերմանիան դիտարկում է հնարավոր սցենարը, երբ Ռուսաստանը 2025 թվականին հարձակվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա, գրում է ռուսական РБК-ն՝ հղում անելով Bild պարբերականին։ Հրապարակումը վերաբերում է Բունդեսվերի գաղտնի փաստաթղթին, որը նախանշում է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև «հակամարտության ճանապարհը»:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու՝ հայ ժողովրդի իրավունքը»,- սա հատված է Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունից:
Փրկարարները փլատակների տակ հայտնաբերվել են 3 մարդու դի։
Երկրի նոր ղեկավարը երդում է տվել հանրապետության Կոնգրեսի (միապալատ խորհրդարան) նիստում։ Պաշտոնակալման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը, լատինաամերիկյան մի քանի երկրների ղեկավարներ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչներ։