Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ ԻՀՊԿ-ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը պաշտպանական ճյուղի ձեռնարկություն կատարած այցի ժամանակ նույնպես հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր չէ Կորեական թերակղզում «միակողմանի կարգով» «մեծ իրադարձություններ հրահրել (իր) ճնշող ուժով», բայց նաև «չի պատրաստվում խուսափել պատերազմից»։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է ԵԱՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը։
Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի կառավարությանը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը:
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դիվանագիտական այս ձևակերպումներին, ասաց, որ եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, ապա ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում։ Սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ, այսպես կոչված, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով», դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։
Իրանն ինքնուրույն ակտիվություն ցուցաբերեց: Հաշդ աշ-Շաաբին չէր, որ հարվածում էր Իրաքում ամերիկյան և իսրայելական դիրքերին, ոչ էլ Ֆաթիմիյունը, Զեյնաբիյյունը կամ այլ վստահված անձինք, որոնք հարվածում էին Սիրիայում գտնվող ամերիկացիներին։ Հարվածներն իրականացրել է հենց Իրանը, ինչպես դա 2020 թվականին՝ ի պատասխան Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը:
«Ձեռ ե՞ք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է: Պետական մարմիններում նայեք՝ «Սիլ» ջուրը 200 անգամ քիչ կլինի, քան վաճառվող մնացած ջրերը: Էդ նշանակում ա՝ էդ ընտանիքը պետք է Հայաստանից թողնի գնա:
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը թեև արձանագրում է՝ Ադրբեջանի ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, խաղաղության հաստատմանը, այդուհանդերձ կարծում է՝ բանակցել պետք է:
Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:
Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։
ԱԺ-ն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Ավելի ուշ արված գրառումներում Գուտերեշը նաև դատապարտել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումներն Իսրայելի վրա, մարդկանց սպանությունները, առևանգումները և սեռական բռնությունները։ Գուտերեշը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում՝ ապահովելու հումանիտար օգնության մատակարարումը և նպաստելու պատանդների ազատ արձակմանը։
2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։
Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։
ՊՆ փոխնախարարը 15 միլիոն դրամով բանակից ազատելու նախագծի վերաբերյալ վերապահում ունի. Մանուկյան
Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։
Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։
Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլեւս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ եւ պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։
Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Սյունիքի մարզի կրթական հաստատությունների աշխատակիցների «կորպորատիվին» մասնակցել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով պատերազմից հետո այս իշխանությունների ամենախիստ քննադատներից էր, երեկ 2 ամսով կալանավորվեց՝ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը անցկացվելու է Բաքվում, և տեղեկություններ կան, որ նաև այդ համաժողովն է Ադրբեջանն օգտագործելու Հայաստանի դեմ նոր քարոզչական արշավ իրականացնելու համար, ի մասնավորի՝ «էկոլոգիական» ասպեկտով:
Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար:
Հայ առաքելական եկեղեցու դեմ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ծավալվող արշավին և ազգային արժեքների դեմ տոտալ պայքարին զուգահեռ՝ Հայաստանի օրվա իշխանություններն այս ընթացքում պարբերաբար «ձեռք են գցում» նաև հայոց պատմությանը։