Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը. ԱԳՆ

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։

Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը փախստական դարձան»,– ասված է հայտարարությունում։

ՀՀ ԱԳՆ–ն հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին և ընդգծել նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031