ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
2021 թվականին «Գազպրոմ»-ը պահանջել է պարտքի մարում:
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) աշխատանքային օրվա ավարտին հաղորդագրություն հրապարակեց, որում երկու, մեկը մյուսից աղաղակող տեղեկություն կար:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։
Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ «Ռոսատոմ»-ի կազմում ընդգրկված «Հիդրոպես» ընկերության՝ ռեակտորը մինչև 2039 թվականի ռեսուրս ունի:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը:
Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:
«Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ավագանին որոշում է՝ թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն համարվող Լուկաշին 43/2 շենքի թիվ 77 ոչ բնակելի տարածքը (սեփականության վկայական թիվ 2461524) անհատույց օտարել (նվիրել) Հերմինե Յուրայի Բարսեղյանին:
ԶՊՄԿ 70-ամյակին նվիրված կոնֆերանս՝ ՈւՂԻՂ
Մենք այն մշակում ենք արդեն ավելի քան 11 տարի
Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում:
Նշվում է, որ ամբիոնը ստեղծվել է այդ երկրում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծաղրածուներն ամեն օր տարբեր ներկայացումներ են տալիս՝ թռվռում, ծամածռվում, գոռում ու գոչում խաղաղությունից, տնտեսության աճից, իսկ մինչ այդ ՊՆ-ն ամեն լուսաբաց գուժում է ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերը գնդակոծելու ու մասին…
Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի հ.22/10 և հ.22 հողամասերի նպատակային նշանակություններն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա: Նախատեսված 3 մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր կառուցել՝ երկուսը՝ 22, մեկը՝ 18 հարկանի:
Այսպես, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ռոսատոմ»-ն աշխատում են այդ ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր:
Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա գործել աշխարհի ցանկացած կետում
Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն հայ-ռուսական բարեկամության․ ՀԿԿ
Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը «խաղաղություն» է առաջարկում Հայաստանին։
Անվտանգային համակարգ չունենք. սահմանային գոտում բնակվող ոչ մի քաղաքացի երաշխավորված չի, որ իրա դուռն առավոտը ադրբեջանցի վիժվածքը քացով չի բացի: Բանակ չկա, իսկ եղածը մսաղաց ա, ԱԱԾ չունենք, Ոստիկանությունը վերածվել ա կարմիր յաշմայի, քաղաքում վխտում ա թմրանյութը՝ գնացեք Սարյան փողոցի հայտնի «կաֆեները», կհյուրասիրեն ինչ տեսակից` ուզում եք:
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին տարբեր ուղղություններով կրակ են արձակել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ինչպես վերջին երկու շաբաթների ընթացքում, այս անգամ ևս թշնամու զինվորները թիրախավորել են դաշտում աշխատող խաղաղ բնակչությանը։
Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտում կսկսվի ուրանի հարստացում մինչև 60 տոկոս:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկանդալի մեջ է հայտնվել՝ ներկայանալով «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆով, որը «ընդգրկել է» Ուկրաինայի մի մասն ու Ռումինիան։ Պաշտոնական Բուխարեստն արդեն արձագանքել է և «անընդունելի» է անվանել կառավարության ղեկավարի այս պահվածքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Կիևի մարզում, Սումիի, Օդեսայի մարզերում և երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում հոսանքի մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
«Այս պահին Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի՝ Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն է այստեղ: Փոխտնօրենի պնդմամբ՝ ավագանու անդամ ոմն Արման Անտոնյան ամեն ձև խաթարում է հեծանվահրապարակի ֆինանսավորումը: Սա աղետ է, սա խայտառակություն է»,- ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Մեծ Բրիտանիան Ուկրաինա Է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում Է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։