Չգիտեմ՝ իմ ուրախությունն այդտեղ որտեղ եք տեսել. Քաղաքապետը՝ Աբովյան փողոցում շենք կառուցելու մասին

Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի հ.22/10 և հ.22 հողամասերի նպատակային նշանակություններն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա: Նախատեսված 3 մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր կառուցել՝ երկուսը՝ 22, մեկը՝ 18 հարկանի:

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, խոսքն ուղղելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ ասաց.

«Հայտնի է, որ քաղաքապետին կից գործում է քաղաքաշինական խորհուրդ, բոլոր մեծ նախագծերը, երբ խոսքը գնում էր բարձրահարկերի մասին, քաղաքապետը դնում էր քննարկման: Աբովյան փողոցում թույլ եք տվել կառուցել հերթական բարձրահարկ հսկան, արդյո՞ք դա քննարկվել է քաղաքաշինական խորհրդում:

Հիշում եմ, որպես «Իմ քայլի» անդամ, Դուք ժամանակին ուրախ էիք կասեցմանը և գտնում էիք, որ սխալ է, պետք չէ Աբովյան փողոցում հին պատմական կենտրոնում նման հսկա կառուցել: Ի՞նչ փոխվեց»:

Կարդացեք նաև

Քաղաքապետը արձագանքեց՝ նշելով.

«Չգիտեմ, իմ ուրախությունն այդտեղ որտե՞ղ եք տեսել, բայց ասեմ, որ թույլտվությունն ի սկզբանե տրամադրված է եղել, ապա փաստաթղթերի հետ կապված խնդիր է եղել՝ նախագծի ու շինաշխատանքների հետ, որի արդյունքում սեփականատերը համայնքային բյուջե համապատասխան գումար է վճարել, որից հետո այն նախագիծը, որն ի սկզբանե քննարկվել և եղել է, թույլ եմ տվել, որ աշխատանքները շարունակվեն»:

Տեսանյութեր

Լրահոս