Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը

 

Այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2020 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930