«Նիկոլական ծյոծյաները, որ ասում են՝ ստեղդ-ընդեղդ ուտեմ, սովետական կրթություն ունեն. այստեղ հակասություն կա». Հռիփսիմե Առաքելյան

Իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է, որ ատելություն տարածող քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները երբեմն հայտնվում են սեփական ծուղակում. «Նրանք ատելությունն այնքան են տարածում և ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել և հաղթահարել այն ատելությունը, որը նրանք ստեղծել են և սերմանել»: Այս արձանագրումներն անելուց հետո իշխանական պատգամավորը խոսել է Ադրբեջանում առկա հայատյացությունից:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ եթե այս գիտակցությունն ունեն իշխանության ներկայացուցիչները, ինչո՞ւ են շարունակում խորացնել հասարակական պառակտումը երկրում՝ անընդհատ նախկինների ու ներկաների, սևերի և սպիտակների բաժանելով հասարակությանը:

«Սա Սոնայի կողմից ինքնախոստովանական ճիչ է եղել ԵԽԽՎ-ում և, բնականաբար, սա առաջինն ուղղված է իրենց առաջնորդին: Փորձել է բարձր ամբիոնն օգտագործել և դիմել է իր քաղաքական թիմի առաջնորդին, որովհետև մեր երկրում ատելություն գեներացնողները Փաշինյանի թիմն է՝ Փաշինյանի գլխավորությամբ և ուղղորդմամբ: Մենք շատ լավ հիշում ենք, թե իրենք ինչպես են եկել իշխանության, ինչպես էին դագաղներով գնում մարդկանց տները, ինչպես էին մահվան ժապավեններ կապում այն ժամանակվա իշխանական քաղաքական գործիչների տների մոտ, սանձարձակ, լկտի, լպիրշ և անբարոյական, բոլոր տեսակի վարքականոնները հատելով՝ նրանք հասան իրենց իշխանությանը՝ սկզբունք որդեգրելով, որ հաղթանակի համար ամեն տեսակի գործիքակազմը արդարացված է: Մարդիկ կարողացան և եկան իշխանության, հիմա ումի՞ց է բողոքում ինքը, դրա փաստը այն դեպքերն էին, որ մենք օրեր առաջ տեսանք Ապարանում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հիշեցրինք, որ իշխանական պատգամավորը ելույթում սահուն անցում է կատարում Ադրբեջանին՝ այդ երկրի հայատյացության մասին խոսելով:

«Երևի մեր թշնամիներից՝ իրենց գործընկերներից, վիրավորված են, բայց սա ավելի շատ ուղղված էր իրենց առաջնորդին, և ճիշտ էլ արել է, թող Փաշինյանն էլ իմանա, որ Սոնան այնտեղ բարձրաձայնել է իրենց թիմի բացթողումների մասին»,- ընդգծեց նա:

Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ գործող իշխանություններին արտաքին խաղացողներն ինչ ասում են՝ նրանք անում են. «Այս ամենը բացառապես հայ ժողովրդի դեմ է, և այս հանցագործ խունտան՝ իրենց պարագլխի ղեկավարությամբ, սա արդեն պարագլուխ է, որովհետև բանդա է, մի բանդա, որը փողոցում կարող է սպանել մարդկանց՝ զուտ հակառակ կարծիք ունենալու համար, և այս հանցագործ բանդան միանշանակ պաշտպանվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Վերջիններիս համար ամենաձեռնտու տարբերակն է Հայաստանում ունենալ իրենց դուստր ձեռնարկությունը, որն այս երկիրը հայաթափ է անելու: Այս բանդայի չլինելը միայն ձեռնտու է հայ ժողովրդին: Էլ ո՞ւմ է ձեռք տալիս իրենց չլինելը: Ոնց հասկացանք՝ բացի մեզանից, բոլորին շատ էլ լավ ձեռք է տալիս»:

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր շարժումը սրտի, հոգու, հայրենիքի համար ցավ ապրող մարդկանց շարժում է. «Ես հավատում եմ, որ մարդիկ այնտեղ գալիս են բացառապես իրենց պետությունը պահելու համար: Եթե դու չունես պետություն, դու ո՞վ ես, ի՞նչ վարչապետ կամ նախագահ կարող ես լինել մի երկրում, որը կարող է լինել գուբերնիա կամ վիլայեթ: Ինձ համար անհասկանալի է, երբ ասում են՝ պաշտոնի կռիվ է: Եթե դու քո սիմվոլիկան անգամ չես պահպանում, որպես ՀՀ, դու ո՞ւմ նախագահն ես, ո՞ւմ վարչապետն ես: Այս ամենն իրենց կողմից մանիպուլյացվող կեղծ օրակարգ է, որ ասեն՝ ուզում են գան՝ իշխանությունը վերցնեն. Ո՛չ, այստեղ իշխանության խնդիր չէ, մենք ուզում ենք մեր երկիրը պահել, մեր երկրում ապրելու իրավունք ունենալ: Էն, որ ասում են՝ թուրքերին կծախենք մեր տները, կգնանք. Այ մարդ, դուք չեք էլ հասցնելու ձեր տները թուրքերին ծախեք, թուրքերը դրանք ձեզնից խլելու են, ո՞վ է գալու ձեզ փող տա, ինչի 1915թ. ինչ-որ մեկին փող են տվե՞լ՝ տունը առե՞լ են»:

Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդն իր անցած պատմությունից դասեր չի քաղում. «Սա գենետիկ խնդիր է, միամտության, տվյալ ճգնաժամային իրավիճակը չպատկերացնելու խնդիր է, ու անընդհատ դա կրկնվում է: Ասում ենք՝ հին ժողովուրդ ենք, մարդկությունը մեզանից է սկսվել, Աստծո ժողովուրդ ենք, աստվածները մեր լեզվով են խոսել․․․ ես ուզում եմ հասկանալ՝ եթե բոլոր այդ շնորհները մեր ժողովրդին տրվել է, ու մենք ընտրյալներ ենք, բա ինչո՞ւ ենք այսքան ախմախ բաներ անում: Բայց դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնենք, որ մենք նաև լուսավորչական ժողովուրդ ենք, քիչ տոկոսը կա այդ լուսավորչական, մեծ մասի հետ էլ աշխատանք է պետք տանել, բայց չեմ պատկերացնում՝ ոնց»:

Նա շեշտեց՝ իշխանափոխությունից հետո պետք է կրթությանը մեծ ուշադրություն դարձնել. «Բայց այստեղ էլ հակասություն կա. Երբ նիկոլական ծյոծյաներն ասում են՝ մեռնեմ ջանիդ, ստեղդ ուտեմ, էնտեղդ ուտեմ, նրանք բոլորը սովետական կրթություն ստացած կանայք են, այստեղ էլ չես հասկանում՝ ոնց: Ուրեմն՝ սա ազգային բնութագիր է՝ միշտ ինչ-որ մեկին ֆետիշացնել, կուլտ սարքել ու ասել՝ մենք պաշտում ենք: Հիմա այս ընդդիմադիր շարժման հետ ինչո՞ւ խնդիր ունեն, ասում են՝ բա ո՞վ է այն առաջնորդը, որ հետևից գնանք, անուն-ազգանուն տվեք էս ժողովրդին: էլ չեն ասում՝ այստեղ գաղափար կա, ազգային-ազատագրական շարժում է, ի՞նչ ազատագրական շարժում, անուն են ուզում, ասում են՝ ասեք՝ Վալոդ Վալոդիկյա՞նն է այնտեղ լինելու, որ հասկանանք՝ Վալոդիկին սիրե՞նք, թե՞ ոչ: Սա է ամբողջ խնդիրը: Մեր ընդդիմությունն այստեղից պետք է հետևություն անի. Ժողովրդին մեկն է պետք, որ թեկուզ այդ մարդու սիմվոլի հետևից գնա կամ քննադատի: Էս ժողովրդին ինչ-որ մի բան պետք է տաս»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս