
Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է Հունգարիա բնական գազ մատակարարելու հնարավորությունը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում: Սիյարտոն Աթենքում է, որտեղ բանակցություններ է վարել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։
Սկրեկասը հունգարացի նախարարին է ներկայացրել երկրի մատակարարումների բավարարման կառավարության ամբողջական ծրագիրը և ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկիր բնական գազի անխափան մատակարարման միջոցառումները։
«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։