Բաժիններ՝

ԷՄԳ-ի ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել հետաձգել ԱԷԿ-ների փակումը Ռուսաստանից գազի դեֆիցիտի պատճառով

Եվրամիության երկները պետք է հետաձգեն ատոմակայանների փակումը, որպեսզի պատրաստ լինեն առաջիկա ձմռանը ռուսական գազի մատակարարումների դադարեցմանը: Հունիսի 22-ին այս կոչով հանդես է եկել էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը բրիտանական Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:

«Եվրամիության երկրները պետք է աշխատեն հետաձգել բոլոր ատոմակայանների փակումը, որոնք պլանավորել էր անջատել առաջիկա տարիներին, մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է ապահովել դրանց օգտագործման անվտանգությունը, որովհետեւ Եվրոպան պետք է պատրաստ լինի ռուսական բնական գազի արտահանման լրիվ դադարեցմանը»,- հայտարարել է Բիրոլը:

Վերջին կես տարում Եվրոպան կրճատել է ուսական գազից կախվածությունը մինչեւ ընդհանուր ծավալի 20 տոկոսը, մինչդեռ մինչ այդ այն կազմում էր շուրջ 40 տոկոս, գրում է Financial Times-ը: Ավելի վաղ Ավստրիան, Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները եւ Շվեդիան ձեռնամուխ են եղել վթարային գազամատակարարման պլանների իրականացմանը՝ արտասահմանից բնական գազի մատակարաման հնարավոր ընդհատումների առիթով անհանգստությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930