Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների աճը չի գերազանցում 20.000-ը չորրորդ օրն անընդմեջ

ԿԺԴՀ-ում բարձր ջերմությամբ հիվանդների օրական աճը չի գերազանցում 20 հազարը չորրորդ օրն անընդմեջ, նախորդ օրը բժիշկները հայտնաբերել են 15 260 դեպք: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Տենդի ախտանիշներով ԿԺԴՀ-ի բնակիչերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցել է 4,67 միլիոնը: Նրանցից ապաքինվել է 4,64 միլիոն բնակիչ, եւս 26 հազար հիվանդ բուժում է անցնում: Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, մահերի ընդհանուր թիվը կազմում է 73: Մայիսի 15-ին ԿԺԴՀ-ում օրական աճը հասել է առավելագույն մեծությունների (392 920 դեպք), դրանից հետո տվյալներն աստիճանաբար նվազել են: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին առաջին անգամ հայտնել է մայիսի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930