Բաժիններ՝

Արևմուտքը չի կարողանա Կալինինգրադն անջատել Ռուսաստանից. Ալիխանով

Արեւմուտքը ոչ մի շանս չունի Կալինինգրադը Ռուսաստանից անջատելու փորձերում: Այդ մասին հայտարարել է մարզի ղեկավար Անտոն Ալիխանովը: Նրա խոսքով՝ «նման ձգտումների դեմ պայքարի վերջին 5-6 տարվա ընթացքում շատ բան է արվել, ներուժը, որը մեր գործընկերներն ու հարեւանները կուտակել են տասնամյակների ընթացքում, այն գործնականում համահարթված է»:

«Կարծում եմ, որ հաջողությունների ոչ մի լուրջ շանս առաջիկա տարիներին նրանք իսկապես չունեն, որովհետեւ մեր պետության դեմ ահա այս աշխատանքի ենթակառուցվածքը մենք լրջորեն ապասարել ենք վերջին տարիների ընթացքում»,-Ալիխանովը հայտարարել է «Սոլովյով Live»-ի եթերում: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:

Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում: Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչեւ օգոստոսի 10-ը: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում է ագրեսիվորեն եւ դուրս է եկել ոչ բարեկամական սահմաններից:

Նա հավելել է, որ Վիլնյուսը պետք է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում նրա գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ է»: Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Մարկոնւս Էդերերը հունիսի 21-ին ԱԳՆ է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով: Խոսակցության ընթացքում ռուսական կողմը պահանջել է անհապաղ վերսկսել կալինինգրադյան տարանցումը, այլապես կհետեւեն պատասխան միջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս