Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է․ Արսեն Բաբայան
Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում պնդում էր, թե իր ձայնագրությունը ապօրինի է ուստի հնարավոր չէ դրանով գործ քննել: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է: Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:
Բայց
եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը:
Այո, ճիշտ եք հիշում, մի դատավորի կողմից հեռախոսային ձայնագրություն էր, կրկին առանց դատարանի թույլտվության, որը նա ներկայացրել է քննչականին: Ի դեպ, այդ դատավորին, որ գաղտնի ձայնագրել էր, Նիկոլը հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց:
Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է:
Պարզ չի՞ ինչի չասեց: Գլխավոր դատախազին կուտ էր տալիս, վզին դրած էր կուտ տալը»,-գրել է նա։