Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Ստոլտենբերգը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ հարցն Էրդողանի հետ քննարկել է հեռախոսազրույցի միջոցով: Նա տեղեկացրել է, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Բրյուսելում և Մադրիդում:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930