«Ընդդիմության մի թևն ասում է՝ դեմ է իմպիչմենտին, բայց նաև որևէ այլ բան, այլ օրակարգ չի առաջարկում: Ի դեպ, ես ընդհանրապես չեմ հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխությանը Նիկոլ Փաշինյանի պարագայում, բայց ընտրությունները ժողովրդական ցասման համար թրիգեր կարող են լինել»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական շուկայից այնքան խորն է ու այնքան ընդգրկուն, որ ցանկացած ապրանքի արտահանման նույնիսկ մասնակի դադարեցումն ամբողջ ոլորտը կարող է կանգնեցնել կոլապսի առջև։ Դրան հերթական անգամ ականատես եղանք այն բանից հետո, երբ տարբեր պատճառաբանություններով՝ Ռուսաստանը որոշակի խստացումներ կիրառեց Հայաստանից ծաղկի արտահանման վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին, ով գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում զինված բախումները դադարել են։ Ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբան։
Գերմանիան Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվն է, բայց այն չի կարողանա միայնակ կրել Ուկրաինային զենքի մատակարարման համար վճարելու բեռը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մահացածը, որը հայտնի է նաև որպես «քնած արքայազն», 20 տարի անցկացրել է կոմայի մեջ։ 2005 թվականին նա ավտովթարի է ենթարկվել և գլխի ծանր վնասվածք ստացել, որի պատճառով կոմայի մեջ է ընկել։ Այս ամբողջ ընթացքում նրա հարազատները արքայազնին ողջ են պահել արհեստական շնչառության սարքի միջոցով։
Բաքուն միտումնավոր է սրում հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար, «Աբզաց»-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա ժամանակի ընթացքում։ Սակայն դրան պետք է նախորդի հսկայական աշխատանք, լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանը համաձայնության է եկել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերսկսելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։
ԱՄՆ ժամանող շատ ճանապարհորդներ այժմ ենթարկվում են 250 դոլարի չափով նոր՝ «վիզային ռեժիմի բարեխղճության ապահովման վիզային տուրքի», որը հուլիսի 4-ին նախագահ Թրամփի կողմից ստորագրված հարկերի և ծախսերի նվազեցման մասին օրենքի մի մասն է, հայտնում է CBS News-ը։
Համաժողովի հիմնական մոտեցումը, ըստ ամենայնի, Թրամփի թիմի հետ առճակատումից խուսափելն էր։ Գովեստի բազմաթիվ խոսքեր են հնչել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունների և իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հաջող ավիահարվածների համար, որոնք հանգեցրել են Թեհրանի միջուկային ներուժի թուլացմանը, նշում է պարբերականը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 19-ին, ժամը 23:30-ից մինչև հուլիսի 20-ը, ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 93 անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են ինը մարզերի և Սև ծովի օդային տարածքներում։
Վրաստանը եզրափակում է ռուսական շոկոլադի ներմուծման առաջատար հնգյակը և առաջ է անցել Չինաստանից։ Մասնավորապես, տարվա առաջին չորս ամիսներին երկիրը Ռուսաստանից ներմուծել է 8 միլիոն դոլար արժողությամբ շոկոլադ։
Երբ ներդրողներից, այն էլ՝ խոշոր ներդրողներից, բառիս բուն իմաստով, խլում են իրենց ունեցվածքը՝ սա մեջքից ուղիղ հարված է պետությանը։ Ներդրողների նկատմամբ Հայաստանում իսկական պետական ռեկետ է իրականացվում։ Սրա հետևանքները ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական արկածախնդիրների խմբակն է կրելու, այլ առաջին հերթին՝ պետությունն ու ժողովուրդը։
Նախագահող դատավորը ներողություն է խնդրել Մաեկավայից՝ 39 տարվա անարդար տառապանքների համար։ Իր հերթին, Մաեկավան նշել է, որ վերջապես զգում է թեթևություն, քանի որ կարողացել է ապացուցել իր անմեղությունը։
Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի դեսպանի՝ բռնազավթված Շուշի կատարած այցի կապակցությամբ։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Ինքը եթե գնա այդ ճանապարհով, իր բոլոր ծրագրերը կխորտակի: Ժողովրդի հետ շատ եմ շփվում, մարդիկ այնպիսի բաներ են ասում, որ որոշ ժամանակ առաջ չէին էլ ուզում լսել: Ժողովրդի մոտ դժգոհությունն այս իշխանություններից շատ ավելի բարձր մակարդակի է, քան թեկուզ մեկ տարի առաջ: Ժողովուրդը կարող է չհամակրել որևէ ընդդիմադիր ուժի, բայց բավական է, որ ինքը ատում է գործող իշխանությանը, և այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում, այն, ինչ ամբողջ աշխարհում՝ վռնդում են բռնապետին, նոր ընտրություններ են անում»:
Իրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է
Փաշինյանի ասուլիսի ամենակարևոր նորությունն այն էր, որ նա միջանցքն արդեն հանձնել է։ Փաշինյանի հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանը լուծարելն է, այլ իր՝ իշխանության մնալը, և եթե դրա գինը Հայաստանի լուծարումն է, ինքը դրան դեմ չէ։ Նրա գերխնդիրը պաշտոնում մնալն է։ Ժամանակ առ ժամանակ նրա երաշխավորները փոխվում են։
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն է։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանի այդ հատվածը Թուրքիան Թալեաթի անունով կոչի, քանի որ այսօր այդ երկրում տարբեր դպրոցներ, փողոցներ, հրապարակներ կան Թալեաթի անունով։
Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է հունգարացի ֆերմերներին։
Ինչո՞ւ վերջին յոթ տարիների ընթացքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել իբր տեղի ունեցած «թալանի» համար։
Հաջորդ տարվա գարնանն Ադրբեջանը կավարտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսված երկաթուղու իր հատվածի շինարարությունը
ԿԱՀ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
Սյունիքով նախատեսվող երթուղու վերաբերյալ ամերիկյան առաջարկի շուրջ աշխարհաքաղաքական անորոշությունը պահպանվում է։ Չնայած ամերիկյան կողմը չի դադարում հայտարարություններն այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում բեկում է նախապատրաստվում, իրականում ամենայն մանրամասնություններով հասկանալի չէ, թե խոսքը մասնավորապես ինչ առաջարկի մասին է։
Արդեն սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների հետ։
«ԱՄՆ-ի գլխավորած Զանգեզուրի առաջարկը մեծ խաղադրույքներ է կրում այն աշխարհում, որտեղ մեծ տերությունների մրցակցությունը ավելի ու ավելի է ձևավորում տարածաշրջանային արդյունքները: Հաջողությունը կախված է ինքնիշխանության օրինական մտահոգությունների լուծումից՝ միաժամանակ բացահայտելով վերափոխող տնտեսական ներուժը՝ փորձարկելով՝ արդյո՞ք ամերիկյան դիվանագիտական նորարարությունը դեռ կարող է վերաձևավորել համաշխարհային կարգը»,- այսպես է ավարտում իր ծավալուն հոդվածը Գյունեյ Յըլդըզը Forbes պարբերականում։