
Որն է Սամվել Կարապետյանի մեծ երազանքը. Գոհար Ղումաշյան
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն է։
Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.
– Իմ ամբողջ կարողությունը միտված է Հայաստանի տնտեսության զարգացմանը։
– Յուրաքանչյուր հայ գործարար մեզ համար մեծ արժեք է. կապ չունի՝ նա աշխարհի ո՞ր երկրում է ապրում։
– Ինչպե՞ս պետք է դրսում ապրող հայ գործարարների համար գրավիչ դարձնել Հայաստանը՝ ներդրումներ անելու համար… այս հարցի պատասխանը մենք ցույց ենք տալիս մեր օրինակով։ Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է, որն էլ առաջինն իր օրինակով է ցույց տալիս, որ պետք է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսութան մեջ և սատար կանգնել Հայաստանի զարգացմանը։
– Մեր նպատակն է, որ ուղեղների արտահոսք Հայաստանից տեղի չունենա, որ երիտասարդները կարողանան իրենց բիզնես-գաղափարներն իրականություն դարձնել Հայաստանում։
– Այս պահին մեր շուրջ համախմբված է մոտ 4500 գործարար. նրանք բոլորն էլ ներդրումներ են անում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
– Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո մեր միջազգային գործընկերներից ստանում ենք անհանգստացնող զանգեր. այս պահին պլանավորված ներդրումները սառեցված են, կասկածի տակ են դրված նաև միջազգային այն ներդրումները, որոնք պլանավորվել էին։
– Ամեն ինչ չի կարելի փողով չափել. եթե մարդը հասնում է զարգացվածության և ֆինանսական կարողության ինչ-որ մակարդակի, դրանից հետո պետք է մտածի ընդհանուր բարիքի ստեղծման և զարգացման մասին։ Այդպես էր անում Կարապետյանը՝ իր օրինակով ցույց տալով գործարարի կերպարը։ Սամվել Կարապետյանի մեծ երազանքը դա էր, որ գործարարն իր կարողությունն ուղղի Հայաստան և Արցախ։ Միա՛յն։ Դա է նրա մեծ երազանքը՝ տնտեսապես զարգացած Հայաստան, որը, հուսանք, շուտով կկառուցվի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։