Բաժիններ՝

Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա. Կրեմլ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա ժամանակի ընթացքում։ Սակայն դրան պետք է նախորդի հսկայական աշխատանք, լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա (նախագահների հանդիպումը – Խմբ.) հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա: Դա անհրաժեշտ է», – վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ հնարավոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ կլինի հսկայական աշխատանք կատարելուց հետո՝ ժամանակի ընթացքում ձեռք բերվելիք որոշ խոշոր պայմանավորվածությունները պաշտոնականացնելու համար:

«Սակայն այդ ժամանակը դեռ չի եկել: Այս աշխատանքը դեռ պետք է կատարվի», – նշել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031