Արհեստական ինտելեկտն, առանց դրա կառավարման և պատշաճ մոտեցման, կարող է հանգեցնել աշխարհի պառակտման։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Ֆեյները նշել է, որ «ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից», և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ ասել է, որ սպասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Քուրթուլմուշի հետ Պուտինի հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Կրեմլի կայքը։
Մեծ Բրիտանիան զորքերը տեղափոխում է Կիպրոս՝ օգնելու համար տարհանել Լիբանանում արգելափակված քաղաքացիներին, միաժամանակ վարչապետ Քիր Սթարմերը հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու և անհապաղ հրադադարի կոչ է արել, հայտնում է Reuters-ը։
Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Դրա մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման հիմք կարող է դառնալ Ռուսաստանի ուղղությամբ օդատիեզերական հարձակման զենքի զանգվածային արձակման մասին տեղեկությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Հայաստանի իշխանություններն օգտագործելով այդ ամբիոնները, սկսել են գովազդել իրենց կուսակցության կարգախոսները, քանի որ նրանց համար ամեն ինչից վեր սեփական իշխանությունը պահպանելն է: Օգնո՞ւմ է այդ գործողությունը՝ իրենց իշխանությունը պահել, կգնան այդ գործողության, օգնո՞ւմ է այդ զիջումը՝ իշխանությունը պահել, իրենք կգնան այդ զիջման»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևին զսպելու է պատմական արդարությունը:
Sky News-ի լրագրողը տեղում դիտարկել է Վերին Լարսի մաքսակետը, որտեղ հայտնաբերել է Եվրոպայից ներկրված մեքենաներ։ Ըստ հետաքննական հաղորդագրության՝ մեքենաները Ռուսաստան տեղափոխելու ուղիներից մեկը Հայաստանում հաշվառումն ու մաքսազերծումն է։ Երբեմն Ռուսաստանում մեքենա փոխադրողներին խորհուրդ են տալիս ասել, որ ոչ թե Ռուսաստան են գնում, այլ Ղրղզստան՝ Ռուսաստանով։
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:
«Այս պայմաններում է, որ հակառակորդը պարտադրելու է Հայաստանին ճնշումներ՝ շարունակելով Հայաստանից տարածքներ պոկելու քաղաքականությունը։ Իհարկե, Փաշինյանը փորձում է խաղաղության քողի ներքո հասնել նրան, որ ադրբեջանական զորքը դուրս գա Հայաստանից, բայց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խաղաղության գործընթացը խաբկանք է, իսկ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանը կտիրանա ՀՀ այն տարածքներին, որոնք ուզում է»,- ասաց նա։
Գերմանիայի իշխանություններն արտոնել են «Հյուսիսային հոսք» գազամուղները պայթեցնողների ձերբակալությունը: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
Եվրամիության երկրներն ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիմա ոչ թե ընդդիմադիր, այլ համաժողովրդական պայքարի ժամանակն է, նպատակն էլ ոչ թե իշխանափոխությունը պիտի լինի, այլ հայոց պետությունը փրկելը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Կանադայի Հայ Դատի պատասխանատու Սևակ Բելյանը։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 600-ի, 1900 մարդ վիրավորվել է։
Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
2024 թվականի սեպտեմբերի 30-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստանի Հոնկոնգ քաղաք մեկնել առանց վիզայի:
SHOT-ի տվյալներով՝ մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 25-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը։
Ըստ հրապարակման՝ նամակն ուղարկվել է անհայտ անձի կողմից։ Այս միջադեպով արդեն զբաղվում է ոստիկանությունը։
Ըստ վերլուծաբանների՝ 1980 թվականից ի վեր Պեկինն առաջին անգամ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկում։
Սեպտեմբերի 10-ին բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, որի շրջանակներում բարձր մակարդակի շաբաթ է անցկացվում սեպտեմբերի 24-30-ը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։
ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։
Յաշար Գյուլերի հետ հանդիպումից հետո Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզել հանգամանքները և պնդել, որ ալիքները վերադառնան եթեր։
Այսօր ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է, թե ինչպես հասնել դրան