
Բաքուն դիտավորյալ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի հետ հարաբերություններում, որպեսզի «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը փոխանցվի ԱՄՆ-ին, այլ ոչ թե ՌԴ-ին. Զատուլին

Բաքուն միտումնավոր է սրում հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար, «Աբզաց»-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Ադրբեջանի ղեկավարությունը խաղադրույք է կատարել Ռուսաստանից հեռանալու վրա։ Բաքուն օգտագործում է հարաբերություններում առկա խնդիրները՝ Մոսկվայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցի և «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) ճակատագրի վերաբերյալ համաձայնագրերի համակարգումից հրաժարվելու համար։ Բաքուն միտումնավոր խնդիրներ է ստեղծում՝ հետագայում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը ԱՄՆ-ին, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու համար», – ասել է Զատուլինը։