Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կյանքից հեռացել է «քնած արքայազնը», որը 20 տարի անցկացրել է կոմայի մեջ

Սաուդյան Արաբիայում մահացել է իշխող ընտանիքի արքայազներից մեկը, հաղորդում է սաուդյան լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորական արքունիքին։

«Նորին Թագավորական Մեծություն արքայազն Ալվալիդ բին Խալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը մահացել է։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի», – ասվում է հայտարարության մեջ։

Մահացածը, որը հայտնի է նաև որպես «քնած արքայազն», 20 տարի անցկացրել է կոմայի մեջ։ 2005 թվականին նա ավտովթարի է ենթարկվել և գլխի ծանր վնասվածք ստացել, որի պատճառով կոմայի մեջ է ընկել։ Այս ամբողջ ընթացքում նրա հարազատները արքայազնին ողջ են պահել արհեստական շնչառության սարքի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031