Խորվաթիայում ընտրատեղամասեր են բացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, որտեղ գործող նախագահ Զորան Միլանովիչը պայքարում է վարչապետի և կառավարության աջակցած թեկնածու Դրագան Պրիմորացի դեմ, հայտնում է Euronews-ը։
«Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ) կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ:
Շվեյցարիան, կողմերի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոտին։
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար», հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը շաբաթ օրը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ։, հայտնում է Reuters-ը։
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը։
Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NBC News հեռուստաալիքին:
Վերջին տարիներին, հայտնի ու անհայտ հանգամանքներում, կառավարությունը «փայ» է մտնում բիզնեսում։ Եվ որքան էլ դա չի ողջունվում միջազգային կազմակերպությունների կողմից, ուղղակի հարվածում է ներդրումներին և հատկապես օտարերկրյա ներդրումներին, ներդրումները կրճատվում են, դուրս են գալիս Հայաստանից, կառավարությունը շարունակում է մեծացնել իր ազդեցությունը բիզնեսի վրա։
Մինչև 2023թ․ մարտի վերջ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանություն իրականացնել, և միջազգային հանրությունը պետք է կանխի դա։
Տեղեկության համաձայն՝ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, այս համատեքստում նրանք անդրադարձել են առաջիկա օրերին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցին Ադրբեջան՝ կապված Բաքվում երկու երկրների միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հետ։
Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք չպետք է անպատրաստ հայտնվենք հաջորդ ընտրություններին։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար (ԱԳ) Հաքան Ֆիդանը 2024 թվականի իր ամփոփիչ մամուլի ասուլիսում մանրամասն անդրադարձել է հարավկովկասյան իրողություններին և Թուրքիայի շահերին՝ ռեգիոնը կարգելով Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան։
Արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի խոսքով՝ Բաքվի շնորհիվ Սերբիայի էներգետիկ անվտանգությունը «այս անհանգիստ ժամանակներում» զգալիորեն ամրապնդվել է։
Նախագահը սպասում է Թրամփի պաշտոնավարմանը, որպեսզի գնահատի, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կմնա իր դիրքորոշմանը։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իշիբան Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում ցանկություն է հայտնել աջակցել Ինդոնեզիայի զինված ուժերի զարգացմանը:
«Ալիևը Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն, ինչը միջազգային հարաբերությունների տեսանկյունից հավասարազոր է պետությանը ծնող հայհոյելուն, և չի կարելի դա ուղղակի անպատասխան թողնել, որովհետև դա ենթադրում է, որ նման մեղադրանքներ հնչեցնող կողմը որոշակի քայլերի է գնալու:
Թեթև դեպքերում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքնուրույն և տևում է 14-ից 21 օր:
Նոր ընտրությունները տեղի կունենան այս տարվա փետրվարին։
Նիկոլի դեպքում ընտանիքապետություն ասելն էլ է վիճելի, քանի որ նա ընտանիք չունի։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնությունը, հետևաբար՝ ընտանիքը, արձանագրվում է միայն ՔԿԱԳ մարմնում։ Իսկ իրենք խոստովանել են, որ այդպիսի փաստաթուղթը՝ «ԶԱԳՍ-ի վկայականը», բացակայում է։ Իբր գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինչպե՞ս է Նիկոլը պատասխանում Ալիևի՝ օրեր առաջ արած խայտառակ ագրեսիվ հայտարարությանը։ Ալիևն ասում է, թե իրենց խաղաղության պայմանագիր պետք չէ, իսկ իրեն իրոք պետք չէ, նա այսօր հաղթածի դիրքերից է մոտենում, թելադրողն է։ Խաղաղության պայմանագիր չի լինելու։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 200 ընկերությունների և անհատների, որոնք կապված են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ, ինչպես նաև ավելի քան 180 նավ:
LA Catholics կայքի տեղեկացմամբ՝ Լոս Անջելեսում է գտնվում Միացյալ Նահանգների ամենամեծ կաթոլիկ համայնքը:
ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունվարի 11-ին ժամանել է Բելգրադ և հանդիպել Վուչիչի հետ՝ ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենի և Սերբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի հետ միասին:
Իսկ Ռուսաստանը դեռ 2023 վերջին հայտնել էր իր դիրքորոշումը, որ դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների վերջնական դրությունը։
Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար:
Աբխազիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14։00-ին։ Կասկածյալը բերման է ենթարկվել։
Սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար
Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ, այրվել են բազմաթիվ տներ:
Պուտին, ապո՛ւշ, ամեն ինչ վերջացել է, կայսրությունն այլևս չես կարող վերականգնել, հարցազրույցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ կոշտ հայհոյանք հնչեցնելով ՌԴ նախագահի հասցեին։
Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը», եթե, իհարկե, այն կնքվի, պարտադիր պետք է վավերացվի, իսկ ՍԴ-ում յուրայինների նշանակմամբ՝ իշխանությունը կգնա նաև դրան։
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Դոհայում ընթացող բանակցությունները գնահատել է որպես «բավական լուրջ», մինչդեռ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի գծով ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ կարծում է, որ պատանդներին ազատելու գործարքը հնարավոր է մինչեւ հունվարի 20-ը։