Նրա խոսքով՝ պահանջվում է ջրի նոր աղբյուրների ստեղծում։
Տեխասի նահանգի անտառտնտեսության ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր մի քանի շրջաններում անտառային հրդեհների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։
Յուրաքանչյուր երկիր ազատ է խոսել՝ իր սեփական շահերից ելնելով։ Ի լրումն այն բանի, որ նախագահը հստակ ասել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինայում կռվելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է, որ ՆԱՏՕ-ի զորքեր կկռվեն Ուկրաինայում
Միջազգային ռուսաֆիլների շարժման» գործադիր խորհրդի միակ ամերիկացի ընտրվելուց հետո այս գիշեր Մոսկվայում հիանալի ընթրիք ունեցա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մասին:
Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության
Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դատավճիռների տարիներ շարունակ գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ համարձակվել են չենթարկվել քաղաքական իշխանությունը զավթած աշխարհահռչակ ստախոս Նիկոլ Փաշինյանին:
Սա չափազանց բարդ և բավականին բազմաշերտ մի խաղ է, որը մեզանում տարածված է ներկայացնել պարզունակ՝ սև-սպիտակների կամ չար ու բարիների, դուրս ենք գալիսների-դուրս չենք գալիսների տրամաբանությամբ:
Մումբայում ԱՄՆ հյուպատոսությունը, համագործակցելով Մահարաշտրայի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (MCCIA) հետ, կենտրոնական Հնդկաստանում մեկնարկել է ԱՄՆ-Հնդկաստան կիբերանվտանգության առաջին ծրագիրը, որն ուղղված է երկու երկրների միջև ՏՏ կապերի ամրապնդմանը: Այդ մասին լրագրողներին ասել է Ամերիկայի գլխավոր հյուպատոս Մայք Հենքին։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա: Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին:
Փառատոնի ծրագրով նախատեսված են ֆորումի մասնակիցների այցելություններ հանրապետության արևմուտքում գտնվող ծխախոտի պլանտացիաներ և մայրաքաղաքի սիգարի գործարաններ:
Դելոնի առողջական վիճակը վերջին ժամանակներս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավորների շրջանում։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ԻՀՊԿ-ի երեք ստորաբաժանումներ։
Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։
ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա նախ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմական պահեր են ապրում։
Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բենզինի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության կայացրած որոշումը։ Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական խորհրդատու, PR տեխնոլոգիաների մասնագետ, գերմանաբնակ Արա Մանուչարյանն է։
2018թ. հուլիսին Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Ոստիկանության տվյալներով՝ չարտոնված հանրահավաքի խափանման ժամանակ սառը զենքով սպանվել են Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալը և Նիզամիի շրջանային ոստիկանության պետի տեղակալը: Ցուցարարները հանդես են եկել ի պաշտպանություն Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Սաֆարովի, որը ձերբակալվել է քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի համար:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է G7-ի ղեկավարների հայտարարությունը՝ ասելով, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևի» առաջմղումից։
Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր, այսպես կոչված, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նշում ենք՝ այսպես կոչված, որովհետև Փաշինյանի հետ նույն սենյակում նստած էին մոտ 20 հոգի, որոնցից գրեթե ոչ ոք չէր ներկայացնում Գերմանիայի կարևոր հայկական կառույցները, քանզի այդ կառույցները ներկայացնողները հրաժարվել էին Փաշինյանի հետ հանդիպումից, ինչից դրդված էլ, հավանաբար, Փաշինյանը ստիպված է եղել իր հետ մարդ տանել Հայաստանից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին ժամանել է Սաուդյան Արաբիա: Ուկրաինայի նախագահն այս մասին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Այս իշխանւթյան համար պատերազմը կամ ռազմական գործողությունները կարող են օգտագործվել իրենց տրված խոստումներն իրագործելու համար։ Խոստումների կատարումը կլինի ոչ թե թղթով, այլ պատերազմով՝տարածքները կհանձնվեն, և իրենք ցույց կտան, որ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չի աշխատում, ինչն իրենց հիմք կտա շրջվելու արևմտյան անհայտ ակնկալիքների դաշտ։ Սա պետության տեսակետից աբսուրդ է, բայց մենք ունենք Ուկրաինայի օրինակը»,- եզրափակեց Հերմինե Մխիթարյանը։
ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա մայիսի 30-31-ը Պրահայում: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը «հաստատակամորեն համոզված է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամբողջականությունն ու գործունությունը կախված են դրանում բովանդակվող բոլոր պարտավորությունների, ներառյալ՝ 6-րդ հոդվածի լիարժեք կատարումից, որի համաձայն միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ և արդյունքի միտված ապամիջուկայնացման շուրջ»:
«Polsat» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա։
Այն, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեջ քաղաքական, աշխարհաքաղաքական ներկայության բաղադրիչն առաջնային է, դա ակնհայտ է բոլորի համար:
Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ»:
Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը։