Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Եթե հետ նայենք պատմությանն ու փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս են վարվել մեր հարևանները, երբ մենք՝ որպես պետություն, գնացել ենք զիջման, կարձանագրենք՝ երբ պատրաստակամություն ենք հայտնել զիջելու, զիջել ենք ոչ միայն այն, ինչ նախատեսել ենք, այլ նաև դրանից ավելին, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առել երբեք։
Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը՝ չնայած Եմենում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներին։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։
«Ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ է կորել Երկրապահը և այս խառնակ իրավիճակում ո՞ր անկյուններում է սպասում ու ինչի՞ է սպասում։ Այժմ պետք է սահմանամերձ շրջաններում քայլեր ձեռնարկեին, թող անեն, բայց ոչ բացահայտ, բայց մենք վստահ լինենք, որ քայլեր ձեռնարկում են։
Էկվադորի իշխանությունները երկրում բռնկված անկարգությունների ֆոնին հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ներգրավվել են ավելի քան 22 հազար զինծառայող։ Այս մասին հայտնել է տեղական «Ecuavisa» հեռուստաալիքը։
Թուրքիայի խոշորագույն մետալուրգիական կազմակերպություններից մեկը՝ Galva Metal-ը, և Գերմանիայում պողպատի արտադրությամբ զբաղվող «Wuppermann Gmbh»-ը, հունվարի 8-ին ավարտեցին իրենց համագործակցությունը, որը տևել էր 10 տարի։ Այդ մասին հայտնել է «Galva Metal»-ի նախագահ Թոլգա Քիսաջիքօղլուն։
«Ադրբեջանն օգուտներ ստանալու համար անընդհատ փոխում է բանակցությունների ընթացքը, անընդհատ նոր պահանջներ ու պայմաններ են հնչում, Հայաստանը գնում է ստանդարտ ճանապարհով՝ անընդհատ ակնկալելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրական քայլեր են անելու, բայց նրանք դա չեն անելու, նրանք ուժի լեզվով են խոսելու, իսկ ՀՀ-ին հարկավոր են անվտանգության երաշխիքներ։ Եվ ստացվում է, որ Ռուսաստանը հեռացել է, քանի որ քննադատվում է, Արևմուտքը պետք է իր երաշխիքներով գա, բայց չի գալիս։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը Լեհաստանի MESKO S.A ընկերության հետ կնքել է համաձայնագիր զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դաշինքի գլխավոր քարտուղարը ներկա կլինի լիագումար նիստին։ «Միջոցառման շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային այլ առաջնորդների հետ»,- հավելել են մամուլի ծառայությունում։
«Իրանում շատ լավ հասկանում են՝ այս դիմադիրության առանցքը կոտրելու հիմնական նպատակն Իրանը ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելն է՝ երկիրը տևական ժամանակ հյուծելու, ներսից պայթեցնելու նպատակով, ճիշտ նույն տրամաբանությամբ՝ ինչպես ՌԴ դեմ իրականացվող արևմտյան քաղաքականության համատեքստն է»,- պարզաբանեց նա:
Ակցիային մասնակցել է նաև ձերբակալված նախկին նախարարի կինը՝ Բարբարա Կամինսկայան։ Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով ազատ արձակել Կամինսկուն։
Դաունինգ Սթրիթը պարզաբանել է, որ Ռիշի Սունակը կայցելի Կիև, որտեղ Զելենսկիի հետ կստորագրի Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը:
Զեկույցի մեջ նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման բնույթի առաքելություն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար ղարաբաղահայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան:
Ընթացակարգային նիստը տեղի է ունեցել այսօր Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը խոսելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, ասաց, որ նրանք իրականում պատանդներ են։
Գործակալության տվյալներով՝ վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի վեց անդամները տեղափոխվել են ափ, բժիշկներն աշխատում են նրանց հետ։ Նշվում է, որ ջրի վրա փրկարարական նավ է հերթապահել
«ՀՀ-ում մի շարք գործիչներ չափի զգացումը կորցրել են»,- այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի առաջարկներում հետընթաց կա, և արդյոք դա կապ ունի՞ ՀՀ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ քաղաքական գործիչներին, որոնք մեղադրում են ՌԴ-ին և ռուս խաղաղապահներին արցախահայությանը չպաշտպանելու մեջ, հորդորեց փաստեր ներկայացնել։
ԱՄՆ նախագահի որդին անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում կայացած դատական նիստին։
Ռայդերը հաստատել է, որ Եմենի Հութի շարժման կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների թիվը 2023 թվականի նոյեմբերի 19-ից ի վեր հասել է 27-ի։
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Պատժամիջոցների ցանկում տեղ են գտել նաև չորս ինքնաթիռ, որոնք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների և հրթիռների հետ կապված բեռների փոխադրումների ժամանակ գործարկվել են 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին
Գլխավոր փոփոխություններից մեկն արտաքին գործերի նոր նախարարի՝ Ստեֆան Սեժուրնեի նշանակումն է, որն այդ պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային։
Հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկեցին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումները։ Մի շարք պետություններ՝ նեռառյալ Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Հայարավային Աֆրիկայի նախաձեռնությանը։
Ռուսաստանը խնդրել է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել ՝ կապված Եմենում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից թիրախներին հասցված հարվածների հետ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը։
Խոսելով Ադրբեջանի մասին՝ Օ’Բրայենը նախ հիշատակել է այդ երկրում առաջիկայում պլանավորված նախագահական արտահերթ ընտրությունների մասին, ապա ասել, որ կարող է խոսել այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում չի վարանի հետագա քայլեր ձեռնարկել
Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Գերմանիայի Մյունխենի համալսարանին առընթեր Լայբնիցի տնտեսական հետազոտությունների իսնտիտուտը (IFO) Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատվերով զեկույց է պատրաստել, որտեղ ուսումասիրվել են ռուսական պատժամիջոցները խախտող երկրները, այդ թվում է նաև Թուրքիան։