Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք․ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին հայտարարել է, որ Փեզեշքիանը մեկնելու է երեքշաբթի օրը։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չորեքշաբթի առավոտյան։

Այցի ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի նաև տարբեր երկրների ղեկավարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի Միացյալ Նահանգներում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, վերլուծական կենտրոնների և ասոցիացիաների հետ հանդիպումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930