ԱՄՆ-ում մեկնաբանել են Զելենսկիի՝ հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայում տարածքային հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին արված մեկնաբանությունները ԱՄՆ-ում համարում են առաջընթաց: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։

«ԱՄՆ-ն սա համարում է առաջընթաց»,- ասել է աղբյուրը։

Դեկտեմբերի 11-ին Զելենսկին առաջարկել է Դոնբասի վերահսկողության վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ ընդգծելով, որ իր երկրի ժողովուրդը պետք է որոշի տարածաշրջանի ճակատագիրը։ ԱՄՆ-ն առաջարկել է ստեղծել ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի»։ Սակայն մեկ օր առաջ բրիտանական The Telegraph թերթը հայտնել էր, որ Կիևը կարող է հրաժարվել Դոնբասից՝ Ռուսաստանի կողմից «փոխադարձ զիջումների» դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031