Բաժիններ՝

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել. ընդհանուր առմամբ պլանավորվում է արգելապատնեշի երկարությունը հասցնել 200 կիլոմետրի։

Ինչպես հայտնում է տարածաշրջանային հրատարակությունների Uutissuomalainen խումբը, նախատեսվում է նախագիծն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա ամառ։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ արգելապատնեշի բարձրությունը 4,5 մետր է, որից մոտավորապես մեկ մետրը կազմում է փշալարը։ Արգելապատնեշի մի մասը գետնի տակ է։

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ է ֆիննական իշխանությունների որոշմամբ՝ մինչև հետագա ծանուցում:

Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանն ընդհանուր առմամբ 1300 կիլոմետր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031