Բաժիններ՝

Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է Օսլոյում Նոբելյան մրցանակը ստանալու համար

Gray Bull Rescue Foundation ամերիկյան մասնավոր փրկարարական թիմը գաղտնի տարհանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նորվեգիա՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու և ընտանիքի հետ վերամիավորվելու համար, հայտնում է NBC-ն։

Տարհանումը սկսվել է երեքշաբթի։ Առաքելության ղեկավար, ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի վետերան Բրայան Սթերնն ասել է, որ գործողությունը տևել է 15-16 ժամ: Նա առաքելությունն անվանել է ամենադժվար ու վտանգավորներից մեկը։ Մաչադոյին նավով տարել են Կարիբյան ծովում գտնվող հանդիպման վայրը, այնուհետև 13-14 ժամ քշել այնտեղ, որտեղից նա թռել է Օսլո:

Գործողությունը պլանավորվել է չորս օրում: Օսլոյում Մաչադոն վերամիավորվել է երեխաների հետ, որոնց չէր տեսել երկու տարի։ Նա ուշացել էր բուն Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունից, սակայն դրա համար մրցանակը ստացել էր նրա դուստրը:

Մաչադոն ասել է, որ մտադիր է վերադառնալ Վենեսուելա։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել հոկտեմբերի 10-ին։ Մրցանակին էր հավակնում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031