Հայտնի է դարձել Ուիթքոֆի և Զելենսկիի նոր հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այս շաբաթավերջին Բեռլինում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայի հարցի կարգավորումը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆը այս շաբաթավերջին Բեռլինում կհանդիպի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկիի հետ»,- նշվում է հոդվածում։
Եվրոպացի առաջնորդներից ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ պետք է որոշում կայացնի՝ մասնացե՞լ քննարկումներին, թե՞ ոչ:
Հրապարակումը նաև հաղորդել է Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի մասին։ Հաղորդվում է, որ այն լարված է եղել։ Թրամփը պնդել է, որ իր գերմանացի, ֆրանսիացի և բրիտանացի գործընկերները ԱՄՆ խաղաղության ծրագրի հարցում ճնշում են գործադրում Զելենսկիի վրա:
