Ուկրաինայում հրադադարը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կիևի զորքերը դուրս գան Դոնբասից. Ուշակով

Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կիևի զորքերը դուրս գան Դոնբասի շրջանից։

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ Դոնբասում տեղակայվի միայն Ռուսաստանի ազգային գվարդիան, և ռուսական բանակ չլինի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։

«Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողության տակ։ Մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից», – ասել է Ուշակովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031