ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ողջ տեղեկատվությունը՝ սկսած այն պահից, երբ սկսվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օպերատիվ «մշակումը», որը կասկածվում է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ղրիմից Պետդումայի 6 պատգամավորների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 16-ից 20-ը անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները:
Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի ղեկավարը նշել է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարեն Կարապետյանի գործունեության ամենահակասական կողմն այն է, որ նա՝ լինելով ռուսական տարածության գործիչ և չմերժելով ռուսականությունից ածանցվող արատները, հանդես է գալիս ավելի շատ արևմտյան ոճի ղեկավարի դիրքերից։
Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմրիթաշի ձերբակալության վերաբերյալ Դիարբեքիրի 3րդ խաղաղության դատարան ներկայացված բողոքը մերժվել է:
«Համանախագահները պետք է մաքսիմալ պահանջկոտ և վճռական լինեն, քանի որ Ադրբեջանի ներկայիս գործողություններն արժեզրկում են, անիմաստ են դարձնում համանախագահների ջանքերը, ավելին, «ապտակում են» և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ Ռուսաստանին»։
Ադրբեջանական բանկերը շարունակում են դոլարմանաթ փոխարժեքի կամայական բարձրացումներն ու դոլարի վաճառքի սահմանափակումները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում կայունության ցուցանիշ է:
ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունում հանգամանալից անդրադարձ կա նաև այն հարցին, թե ապրիորի, որպես միջազգային-իրավական երևույթ իրավաչափ համարվող անկախության միակողմանի հռչակումը ձևական ինչ չափանիշների պետք է համապատասխանի, որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավոր լինի որոշել՝ լեգիտի՞մ է արդյոք անկախության (անջատման) տվյալ ակտը, թե՞ ոչ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Միջերկրական ծովում ռուսական «Միգ-29» ինքնաթիռի կործանման մասին լուրը:
Մեծ Բրիտանիայի ընկերությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու որոշումից հետո հետաձգել կամ ընդհանրապես հրաժարվել են 65,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (82 մլրդ դոլար) գումարի ներդրումներից:
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու կործանվել է ռուսական «Միգ-29» կործանիչ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից թռիչքից անմիջապես հետո:
Իրաքի Ֆալուջա քաղաքի այն հատվածում, որը նախկինում կառավարվում էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից, նոյեմբերի 14-ին տեղի են ունեցել երկու հզոր պայթյուններ, որոնց արդյունքում զոհվել են 8, վիրավորվել` շուրջ 20 մարդ:
«Դժվար էր Ռուսաստանում աշխատել ապրիլյան պատերազմի օրերին»,- այսօր Ռուսաստանի հայտնի հայ լրագրողների մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանում աշխատող ազգությամբ հայ խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը:
Քիշնևի (Մոլդովա) կենտրոնական հրապարակում «Պատիվ, արժանապատվություն և հայրենիք» քաղաքացիական հարթակը հավաքել է երկրի նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ընտրողներին, հայտնում է Point.md-ն։
Նախկին ռեալիթի շոուի աստղ, միլիարդատեր, ներկայումս արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 17-ամսյա նախագահական քարոզարշավից հետո, առաջ անցնելով իր բոլոր մրցակիցներից, կմնա այն նույն մարդը, որին բոլորը սովոր էին տեսնել էկրաններից՝ մշտապես չափազանցնող, բռնկուն, վախեցնող, ընդհանրացնող, գրում է Politico-ն։
Թուրքիայի և Իրաքի մասնակցությունը Սիրիայի հարցով Թեհրանի և Դամասկոսի եռակողմ բանակցություններին կարող է օգտակար լինել Սիրիայի հակամարտության կարգավորման և դադարեցման համար։
Եվրամիության խորհուրդը մանդատ է տվել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության խորհրդի հայտարարությանը։
«Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ կայուն եւ վստահելի գործընկերություն, որին, չեմ կարծում, որ հայերի մեծ մասը տեղյակ է կամ բավականաչափ գնահատում է, քանի որ միշտ չէ, որ մեր արածը գովազդում ենք: Քաղաքականության եւ գործնական տեսանկյունից ստեղծված են բավականին վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ»:
Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ-Միսյաշ ավտոմայրուղում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի 3 քաղաքացի, հայտնում է 1obl.ru-ն։
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց 1 օր անց Christian Times Newspaper-ը գրեց, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Մոսկվայի դատախազությունը կպարզի «Ռուսաստանի ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Դավիդյանի տնօրեն Յուրի Դենիսովին։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերից մեկում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։
Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտակարգ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է Financial Times-ը։