Բաժիններ՝

Պեսկովը Պուտինին զեկուցել է Ալեքսեյ Ուլյուկաևի գործի մանրամասները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ողջ տեղեկատվությունը՝ սկսած այն պահից, երբ սկսվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օպերատիվ «մշակումը», որը կասկածվում է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ։

Այս մասին TASS-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահին, իհարկե զեկուցվել է (Ուլյուկաևի ձերբակալության մասին), նա տեղյակ է։ Նրան զեկուցվել է օպերատիվ աշխատանքի հենց սկզբից, այսինքն՝ նա ստացել է ողջ տեղեկատվությունը»,- նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով։

ՌԴ Քննչական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ուլյուկաևը մեղադրվում է նրանում, որ 2016թ. նոյեմբերի 14-ին 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել «Ռոսնեֆտ» ընկերությունից՝ դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտին» թույլ է տվել գործարք կնքել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման նպատակով։
Պեսկովը հավելել է, թե չգիտի՝ արդյոք վերանայվելու է «Բաշնեֆտի» վաճառքի գործարքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս