Մահացել է Վալերի Ունանյանցը

Մահացել է թբիլիսահայ հասարակական գործիչ, Armenian Art Hall էլեկտրոնային հրատարակության նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր Վալերի Ունանյանցը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ունանյանցը ծնվել է Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում տարբեր հրամանատարական պաշտոններում։

Նա լրագրողական ֆեդերացիայի անդամ էր, հեղինակել է մի շարք հրապարակագրական ակնարկներ, պատմվածքներ և վիպակներ, նաև Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պիես։

Ունանյանցի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930