
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ղրիմից Պետդումայի 6 պատգամավորների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցային ցուցակում ներառված են Ռուսլան Բալբեկը, Կոնստանտին Բախարևը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովն ու Դմիտրի Բելիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն սահմանել էր Ռուսաստանի նկատմամբ, ուժի մեջ են մնալու մինչ Ղրիմի վերադարձն Ուկրաինային։
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2014թ. ամռանը։