ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իրեն զուսպ պահել սոցցանցերում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Նևին Նեյաքը ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմիին, հայտնում է Politico-ն:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Սանկտ Պետերբուրգ անվանոմը դժվարարտաբերելի է, այդ իսկ պատճառով առաջարկում է այն վերանվանել:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ 1 տարի առաջ ահաբեկչությունների հետևանքով սահմանված արտակարգ դրության ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի:
Ավելի վաղ 60-ամյա արտիստը հիվանդանոց էր տեղափոխվել ինսուլտի ախտանշաններով և գտնվում էր կոմայի մեջ:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան իրեն չի արտահանձնի Վրաստանի, որտեղ նրա նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարված:
Փարիզի Bataclan համերգասրահում նոյեմբերի 12-ին մեկ տարվա վաղեմության ահաբեկչությունից հետո առաջին անգամ հրապարակային ներկայացում է բեմադրվել:
Պակիստանի Բելուջիստան նահանգի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 52 մարդ, մոտ 100-ն ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը դարձել է բրիտանացի առաջին քաղաքական գործիչը, որը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Բուլղարիայում նոյեմբերի 13-ին տեղի է ունենում երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը:
Alibaba-ն Ամուրիի օրն անցկացնում է սկսած 2009 թվականից, այն ժամանակ դրան մասնակցել է ընդամենը 27 ընկերություն: Նոյեմբերի 11-ն է ընտրվել այն պատճառով, որ այդ օրը բաղացած է 4 մեկից: Սկզբնապես դա ուսանողական տոն էր, երբ միայնակ պատանիները գնումներ էին անում, որպեսզի ինչ-որ կերպ սփոփեն իրենց:
«Ադրբեջանը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո Հայաստանից զիջումների ակնկալիք է ունեցել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Դոնալդ Թրամփից կպահանջվի 2 տարի՝ արտաքին քաղաքական հարցերում փորձ ձեռք բերելու համար: Ըստ Յունկերի, այդ ժամանակահատվածը կարելի է համարել «կորցված»:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը ցանկանում է երեխա որդեգրել Սիրիայից:
Վերլուծաբանի կարծիքով, Դոնալդ Թրամփը բազմիցս է նշել, որ Մոսկվան կարող է ունենալ իր հատուկ շահերը որոշ տարածքներում եւ բացառված չէ, որ Հարավային Կովկասը նման տարածք համարվի, եթե նախագահ Թրամփը պայմանավորվածության գա նախագահ Պուտինի հետ.
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:
Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք պատրաստվում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչություններ իրականացնել:
«Թրամփը Կոնգրեսի զույգ պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում ունի հանրապետականների մեծամասնություն, սակայն պետք է հիշել, որ նրա որոշ հայացքներ հավանության չեն արժանանում հենց իր կուսակցության ներսում»։
Մոսկվայում արդեն առաջին օրը չէ, որ տիրում է նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ. կամ մի ամբողջ օր «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս:
Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին: Մենք ակնկալում ենք աշխատել նոր վարչակազմի հետ մեզ հուզող խնդիրների շուրջ, որոնցից է Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է հաղթանակից հետո իր առաջին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Բոուիի մասնավոր հավաքածուի աճուրդները, որոնք նոյեմբերի 10-ի երեկոյան սկսվել են Լոնդոնում, շարունակվելու են նոյեմբերի 11-ին, երբ կառաջարկվի եւս ավելի քան 300 աշխատանք, նշել են աճուրդի տանը: Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին 69 տարեկան հասակում վախճանվել է այս տարվա հունվարի 11-ին: Ռոք երաժիշտի մահվան պատճառը դարձել է լյարդի քաղցկեղը: Նրա հիվանդ լինելու մասին գիտեին միայն լեգենդար կատարողի ամենամոտ ընկերները:
«Այս տարածաշրջանը կարևոր է Ռուսաստանի համար, և այս տեսանկյունից, որպես երկրորդական գործոն, ամերիկացիները փորձելու են արձագանքել հարավկովկասյան իրադարձություններին։ Կարծում եմ, ԼՂ հակամարտության վերաբերյալ ամերիկյան կողմի վերջին հայտարարությունների նման, գործընթացը շարունակվելու է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ ընտրված նախագահ Դոլանդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
Թրամփի ճառերի հատակագծերի պատրաստողները վստահ էին, որ ներամերիկյան քաղաքականության վրա գերկենտրոնանալով եւ երկրորդական ու երրորդական պլան մղելով արտաքին քաղաքականության ուղղությունները, Թրամփն ավելի ազդեցիկ գործոններ պիտի ապահովեր քվեահավաքի իր աշխատանքի ընթացքում։
Թռիչքազերծ գոտի է սահմանված նաեւ Ինդիանապոլիսում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Մայք Փենսի նստավայրի շրջանում: Գոտիների գործողության ժամկետը լրանում է հունվարի 21-ին, երբ կկայանա ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը, որով նախատեսվում է սիրիահայերին օժանդակել 15 մլն դոլարի չափով: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
«Թրամփը մեզ դրդեց հավատալ, որ ամերիկյան քաղաքականությունը պետք է այլևս փոխվի: Ութ տարի ԱՄՆ-ն բոլորովին այլ ուղղությամբ էր գնում, Օբամային չհաջողվեց ոչինչ փոխել: Ժողովուրդն ուղղակի զզված էր դեմոկրատներից»,- նշեց ամերիկահայ քաղաքական գործիչը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից երես են թեքում քրիստոնյաները և կոչ է արել նրանց միշտ պահպանել մարդկային արժանապատվությունը, հայտնում է Associated press-ը։