Բաժիններ՝

Ադրբեջանական բանկերը շարունակում են դոլար­մանաթ փոխարժեքի կամայական բարձրացումները

Ադրբեջանական բանկերը շարունակում են դոլար­մանաթ փոխարժեքի կամայական բարձրացումներն ու դոլարի վաճառքի սահմանափակումները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Մի շարք ադրբեջանական առեւտրային բանկեր Ադրբեջանկի կենտրոնական բանկի դոլար մանաթ պաշտոնական փոխարժեքը հրապարակելուց հետո սկսել են դոլարը վաճառել մոտ 1,77 փոխարժեքով:

Գյունայբանկ, Կապիտալբանկ, Յունիբանկ բանկերը դոլարը սկսել են վաճառել համապատասխանաբար 1, 7632, 1,7633 եւ 1,7631 մանաթ փոխարժեքով:

Bank Avrasiya բանկը դոլարի վաճառքի վրա սահմանել է 200 դոլար, Turanbank­ը 1000 դոլար, իսկ Bank Respublika բանկը 500 դոլար սահմանաչափ:

Ադրբեջանում դոլար­մանաթ պաշտոնական փոխարժեքը նոյեմբերի 12­ին սահմանվել եւ 14­ի դրությամբ կազմել է 1,6954 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նոյեմբերի 12­ին նախորդած 25 օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար­մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87­1,88 մանաթի:

Դոլար­մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87­1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս