Ռուսաստանը հետ չի մնում ԱՄՆ-ից գերարագ ուղղաթիռի ստեղծման ոլորտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է Interfax-ը։
Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Այսօր էլ ես եմ մուսուլման» կարգախոսը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ռուսական UTair ընկերությունը կգործարկի նոր սակագին, որով տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերությանը։
Աշխարհում խոշորագույն մասնավոր առագաստանավի վրա, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին, կալանք է դրվել, հայտնում է Yacht Harbour պարբերականը։
«ԱՄՆ-ը զենք է մատակարարում աշխարհի առնվազն հարյուր պետությունների, ինչը մեծապես ավելի շատ է, քան մյուս բոլոր արտահանողների դեպքում»,- նշել է SIPRI-ի զենքի եւ ռազմական ծախսերի գծով ծրագրի տնօրեն Օդ Ֆլյորանը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստանին մեղադրել է երկրի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի կայքի ու էլեկտրոնային փոստի վրա կիբերհարձակումների մեջ։
Իսկ մենք կգնանք Հայաստանով։ Այս խոսքերն է ասում ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը պրոֆեսոր Լենգդոնի դերում «Ինֆերնո» ֆիլմում՝ նկատի ունենալով Ֆլորենցիայի «Պալացցո Վեկյո» թանգարանում ի ցույց դրված XVI դարի Հայաստանի եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։
Մալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում կոչ է արել չհավատալ ամերիկյան ամենակարդացվող ԶԼՄ-ներին, որ իր վարչակազմում առկա են խնդիրներ:
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է նոր հակառուսական պատժամիջոցների հնարավորության մասին ԱՄՆ-ի «ընտրություններին միջամտելու» վերաբերյալ Կոնգրեսի հետաքննության արդյունքներով:
Սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ազատ մամուլը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի ժողովրդավարությունն այնպիսին, ինչպիսին այն կա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի՝ երկխոսություն անելու կոչերից՝ անվանելով Իրանին գլոբալ ահաբեկչության գլխավոր հովանավորը, որը ուժով ապակայունացնում է Մերձավոր Արևելքը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կարծում է, որ այս փուլում անհրաժեշտ է Սիրիայում ապահովել կրակի դադարեցում Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների օգնությամբ:
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման պայման է երկու երկրների իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցությունը:
Իրանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, Իրանի նավթի ազգային ընկերությանն առաջարկել է ստեղծել միջազգային ընկերություն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի ազգային ընկերության տնօրեն Ալի Քարդորը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է ոչ միայն Ուկրաինայի դեմ, սակայն Ուկրաինայի ոչնչացումը ռուսական քաղաքականության նպատակներից է:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, ինչպես նաև Իրանի նկատմամբ գործողությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն լքել է իր պաշտոնը, հայտնում է Front News գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչները քանդել են Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող հայկական նոր եկեղեցին, որը նախապես վերոհիշյալ կազմակերպության կողմից արդեն մասամբ հրկիզված էր:
Ռուսաստանը չի չեղարկի պատասխան պատժամիջոցները Եվրամիության երկրների նկատմամբ մինչ Մինսկի պայմանավորվածությունների լիակատար կյանքի կոչումը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպում են ունեցել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում:
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն երեկ քննարկել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ռուսաստան կատարելիք այցի մանրամասները, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Նորմանդյան քառյակի» ձևաչափը (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա Ռուսաստան) չի ընդլայնվի ԱՄՆ-ի հաշվին:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում երկու նոր հրամանագիր է ստորագրվել, որոնք ընդլայնում են այն ներգաղթյալների ցուցակը, որոնք ենթակա են արտաքսման, հայտնում է Reuters-ը, որին հաջողվել է ծանոթանալ հրամանագրի տեքստի հետ:
Թուրքիայի գլխավոր շտաբը պլանավորում է հանել Ռուսաստան իր զինծառայողների ուղևորությունների արգելքը, որը սահմանվել էր 2015թ. նոյեմբերին ռուսական «Սու-24» ինքնաթիռի վրա թուրքական հարձակումից հետո, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական TASS գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Չի կարելի քաղաքական պատճառներով հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարից, որն ակտիվորեն առաջ է մղում Ռուսաստանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայտարարելով տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Թիկնապահը հայտնվել է ավտոբուսի անիվների տակ, որի սրահում այդ պահին գտնվել է Էրդողանը:
Ատրիումի՝ կառույցի ներսում բաց տարածության բարձրությունը հասնում է 190 մետրի: Շենքը կառուցվում է Պեկինի ֆինանսական թաղամասերից մեկում: Այս պահին լիովին կառուցված է 46 հարկերից 20-ը: