«Պուտինը խորապես և անկեղծորեն ատում է Ուկրաինան». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է ոչ միայն Ուկրաինայի դեմ, սակայն Ուկրաինայի ոչնչացումը ռուսական քաղաքականության նպատակներից է:
Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Մյունխենի Անվտանգության համաժողովի ընթացքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Պուտինն ատում է Ուկրաինան: Խորապես և անկեղծորեն: Նա մերժում է ուկրաինացի ժողովրդի եզակիությունը և ատում է նրան: Նա հրապարակավ հայտարարում է, որ Ուկրաինան գերիշխող ռուսական նույնականացման մաս է կազմում: Նա չի տեսնում Ուկրաինայի տեղը Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա և կցանկանար այդ քարտեզը ներկել ռուսական դրոշի գույներով: Սակայն սխալ կլիներ մտածել, թե Ռուսաստանի ախորժակը սահմանափակվում է միայն Ուկրաինայով»,- հայտարարել է Պորոշենկոն:
«Կա միայն մի ժամանակ և մեկ վայր, որպեսզի կասեցվի ռուսական ռևանշիզմը: Այդ ժամանակը հիմա է և այդ վայրը Ուկրաինան է»,- հայտարարել է Պորոշենկոն: