Բաժիններ՝

«Երեք հիմնական խնդիրները, որոնց բախվում է Իսրայելը, Իրանն է, Իրանն ու Իրանը». Ավիգդոր Լիբերման

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպում են ունեցել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում:

Կողմերը քննարկել են հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնցից մեկը կապված է եղել Իրանի թեմայի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք քննարկել ենք հարցերի մի ամբողջ շարք, որոնցից գլխավորը կապված է Իրանի թեմայի հետ: Իմ գործընկերոջ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ զրույցում ընդգծել եմ, որ երեք հիմնական խնդիրները, որոնց բախվում է մեր երկիրը, Իրանն է, Իրանն ու Իրանը»,- գրել է Լիբերմանը Facebook-ի իր էջում:

«Իրանը, որն ունի գործողության հեռահար շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռներ և ուժեղ կերպով զարգացնում է հրթիռային տեխնիկան: Իրանը, որն ունի միջուկային տեխնոլոգիաներ, Իրանը, որը չունենալով աշխարհագրական սահմաններ Իսրայելի հետ, «Հեզբոլլահի» միջոցով նրանց ստեղծել է Լիբանանում ու ՀԱՄԱՍ-ի միջոցով՝ Գազայում, հանդիսանալով ահաբեկչական կազմակերպությունների գլխավոր հովանավորը»,- հայտարարել է Լիբերմանը:

Մետիսը, ըստ իսրայելցի նախարարի, հաստատել է ԱՄՆ նոր վարչակազմի մտադրությունը՝ «վճռական գործել Իրանի դեմ»:

«Մենք պաշտպանության նախարար Մետիսի հետ պայմանավորվել ենք վարել բաց ու բացահայտ երկխոսություն ու համագործակցել Իսրայելի անվտանգության ամրապնդման ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի պահպանության նպատակներով: Մենք պայմանավորվել ենք մոտ ժամանակներս նորից հանդիպել»,- հայտնել է Լիբերմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս