Բաժիններ՝

«Իսկ մենք կգնանք Հայաստանով». Թոմ Հենքս

Իսկ մենք կգնանք Հայաստանով։ Այս խոսքերն է ասում ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը պրոֆեսոր Լենգդոնի դերում «Ինֆերնո» ֆիլմում՝ նկատի ունենալով Ֆլորենցիայի «Պալացցո Վեկյո» թանգարանում ի ցույց դրված XVI դարի Հայաստանի  եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։

2016թ. հոկտեմբերին էկրաններ բարձրացած ռեժիսոր Ռոն Հովարդի ֆիլմը նկարահանվել է ամերիկացի հայտնի գրող Դեն Բրաունի նույնանուն վեպի հիման վրա։

Սյուժեի համաձայն՝ պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը պետք է կասեցնի խորհրդավոր չարագործներին, որոնք մտադիր են մահացու վիրուս տարածել։  Խորհրդավոր պատմության բացահայտումը կապված է «Դժոխքի» (իտալերեն՝ Inferno)՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի հետ։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ֆլորենցիա քաղաքում։  Փրկության ուղին անցնում է «Պալացցո Վեկկյո»-ի միջով, որի քարտեզագրական սրահում ներկայացված է միջնադարյան Հայաստանի ծովից ծով քարտեզը։  Ֆիլմում պրոֆեսորը ոչ միայն մատնանշում է Հայաստանի քարտեզը, այլև բացում է դրա գաղտնի դուռը։  Նույն կերպ է ներկայացված նաև այդ էպիզոդը Բրաունի գրքում։

«Պալացցո Վեկկյոում» պահվող գունավոր քարտեզը եզակի գիտական ստեղծագործություն է։ Մեծ քարտեզի 53 մասերը միասին կազմում են աշխարհի ատլասը, որը ստեղծվել է 1563-1575թթ. Վերածննդի մեծագույն քարտեզագիր Ստեֆանո Բուոնսինյորիի ու Իգնացիո Դանթիի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս