Գրիգորի Կարասինն ու Փոլադ Բյուլբյուլօղլուն քննարկել են Մամեդյարովի՝ Մոսկվա կատարելիք այցի մանրամասները
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն երեկ քննարկել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ռուսաստան կատարելիք այցի մանրամասները, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, Ռուսաստան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքը: Քննարկվել են նաև պլանավորվելիք համատեղ միջոցառումները՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա ապրիլի 4-ին»,- ասվում է փաստաթղթում: