Բաժիններ՝

Zaha Hadid-ը հրապարակել է աշխարհում ամենաբարձր ատրիումով շենքի նկարները

Zaha Hadid Architects ճարտարապետական բյուրոն տարածել է Leeza SOHO շենքի՝ աշխարհում ամենաբարձր ատրիումով կառույցի նկարները:

Ատրիումի՝ կառույցի ներսում բաց տարածության բարձրությունը հասնում է 190 մետրի:
Շենքը կառուցվում է Պեկինի ֆինանսական թաղամասերից մեկում: Այս պահին լիովին կառուցված է 46 հարկերից 20-ը:

Շինարարությունը պլանավորվում է ավարտել 2018 թվականին: Շենքի բարձրությունը կկազմի 207 մետր:

Զահա Հադիդն արաբական ծագմամբ բրիտանացի ճարտարապետ է եւ դիզայներ՝ առաջին կինը, որն ստացել է Պրիտցկերյան ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակը: Zaha Hadid Architects բյուրոյի հիմնադիրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս