«Անհրաժեշտ է ապահովել Սիրիայում կրակի դադարեցումը Ռուսաստանի և Իրանի օգնությամբ». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կարծում է, որ այս փուլում անհրաժեշտ է Սիրիայում ապահովել կրակի դադարեցում Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների օգնությամբ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Մյունխենի Անվտանգության համաժողովում, տեղեկացնում է TASS-ը:
«Ներկայումս մեր գլխավոր խնդիրն է Սիրիայում կրակի դադարեցումը: Ռուսաստանի, Իրանի, մյուս երկրների հետ մենք հասել ենք արդյունքների այդ ուղղությամբ և մեզ անհրաժեշտ է միասին աշխատել ճգնաժամի կարգավորման համար»,- ասել է նա:
Չավուշօղլուն ասել է, որ «Թուրքիայի և Ռուսաստանի մոտ կարող են լինել տարբեր դիրքորոշումներ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Բաշար Ասադի հարցով»:
«Սակայն ավելի վաղ մյուս երկրները արդեն փորձել են պայմանավորվել Սիրիայի կարգավորման համատեքստում, սակայն այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Մենք արդեն Ռուսաստանի հետ նստել ենք բանակցությունների սեղանի շուրջ: Մեր համաձայնագրերը գործել են, ապահովվել է կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգումը»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Աստանայում Սիրիայի բանակցությունները կարևոր ավանդ են կողմերի միջև վստահությունը ամրապնդելու գործում, և ներկայումս դրանք անհրաժեշտ է վերսկսել քննարկումները Ժնևում: