Բաժիններ՝

«Իրանը աշխարհում ահաբեկչության միակ և հիմնական հովանավորն է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի՝ երկխոսություն անելու կոչերից՝ անվանելով Իրանին գլոբալ ահաբեկչության գլխավոր հովանավորը, որը ուժով ապակայունացնում է Մերձավոր Արևելքը, հայտնում է Reuters-ը:

«Իրանը աշխարհում ահաբեկչության միակ և հիմնական հովանավորն է: Թեհրանը միտված է ոչնչացրել Մերձավոր Արևելքում իրավակարգը: Քանի դեռ Իրանը չի փոխել վարքի մոդելը, նման երկրի հետ համագործակցությունը բավական դժվար է ներկայանում»,- հայտարարել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում:

Նա Թեհրանին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադիի ռեժիմին և Եմենում հուսիթների աշխարհազորայններին աջակցելու մեջ: Ալ-Ջուբեյրի խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թեհրանի գործողությունները կասեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս