
Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են համացանցում

Մալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:
Դրանց հետո տուժածը մոտենում է անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ ցույց տալով իր դեմքը, որոնք նրա հետ միասին գնում են բուժկետ:
Կիմ Չեն Նամի դեմ մահափորձը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Մալայզիայում, որտեղից նա պետք է մեկներ իր ընտանիքի մոտ՝ Մակաո: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող էին վիրավորել թունավորված ասեղներով, նրա վրա թունավոր հեղուկ շփել կամ դեմքին ինչ-որ նյութով թրջած տամպոն քսել:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: