«Ազատ մամուլին լռեցնելու փորձն այն է, ինչից սկսել են բռնապետերը». Ջոն Մակքեյն
Սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ազատ մամուլը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի ժողովրդավարությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Այս մասին նա հայտարարել է Meet the Press на NBC հաղորդաշարի ընթացքում, հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ ազատ մամուլին «լռեցնելու» փորձն այն է, «ինչից սկսել են բռնապետերը»:
«Եթե դուք դիմեք պատմությանը, ապա կտեսնեք, որ առաջին բանը, որ արել են բռնապետերը, ԶԼՄ-ների փակումն է եղել»,- հայտարարել է սենատորը: